«Նոթինգհեմ Ֆորեսթը» հայտարարել է «Պալմեյրասի» կիսապաշտպան Դանիլոյին մոտ 16 միլիոն ֆունտ ստեռլինգով ձեռք բերելու մասին:
Դանիլոն «Ֆորեսթի» հետ պայմանագիր է կնքել վեցուկես տարով՝ մինչև 2029 թվականի հունիսը։ 21 ամյա բրազիլացին Սթիվ Կուպերի թիմում հանդես կգա 28-րդ համարով։
Իրենց պաշտոնական հայտարարության մեջ «անտառայինները» հայտնում են, որ Դանիլոյի համար պայքարում նրանք առաջ են անցել եվրոպական շատ ակումբներից։ Ավելի վաղ «Պալմեյրասի» շրջանավարտի հավակնորդների թվում էին «Չելսին» և «Արսենալը»:
Մինչ հայրենիքից հեռանալը Դանիլոն հասցրել է 141 հանդիպում անցկացնել «Պալմեյրասի» կազմում՝ երկու անգամ նվաճելով Լիբերտադորեսի գավաթը և Բրազիլիայի Ա Սերիայի տիտղոսը։
Շատ ուրախ եմ, որ խաղալու եմ «Նոթինգհեմ Ֆորեսթում» և կիրականացնեմ իմ երազանքը՝ խաղալու Պրեմիեր լիգայում»,- ասել է Դանիլոն։