«Չելսին» 35 միլիոն ֆունտ ստերլինգ փոխհատուցում է տվել «ՊՍՎ»-ի և Անգլիայի մինչև 21 տարեկանների վինգեր Նոնի Մադուեկեի համար:
Այն բանից հետո, երբ երկու ակումբները պայմանավորվածություն ձեռք բերեցին միմյանց հետ, 20 ամյա Մադուեկեն թույլտվություն ստացավ մեկնելու Էյնթովենից Լոնդոն՝ բուժզննում անցնելու և անձնական պայմանագրի պայմանները քննարկելու համար, հայտնում է Evening Standard-ը:
Հետևաբար, Նոնին պետք է լինի «Չելսիի» վեցերորդ ձեռքբերումը այս տրանսֆերային պատուհանում՝ Բենուա Բադիաշիլից, Անդրեյ Սանտուշից, Միխայիլ Մուդրիկից, Դավիդ Դատրո Ֆոֆանից և Ժոաո Ֆելիքսից հետո:
Կոճի վնասվածքի պատճառով Մադուեկեն այս մրցաշրջանում ընդամենը 9 հանդիպում է անցկացրել «ՊՍՎ»-ի կազմում՝ խփելով երկու գոլ, բայց Նոնին միշտ դիտվել է որպես մեծ տաղանդ՝ իր հայրենիքում և դրանից դուրս:
«Չելսի» տեղափոխվելը Մադուեկեի համար նշանակում է տուն վերադառնալ, քանի որ Նոնին իր ֆուտբոլային կրթությունը ստացել է մայրաքաղաքային երկու այլ ակումբների՝ «Կրիստալ Փելեսի» և «Տոտտենհեմի» ակադեմիաներում: