Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Ջուդ Բելինգհեմը կհրաժարվի իր ակումբի հետ նոր պայմանագրից՝ այս ամառ հեռանալու նպատակով։
Բելինգհեմի հեռանալն այս մրցաշրջանի ավարտից հետո անխուսափելի է թվում, բայց դորտմունդցիները դեռևս հույս ունեն պահպանել Անգլիայի հավաքականի 19 ամյա ֆուտբոլիստին:
Ինչպես հայտնում է The Sun-ը, Դորտմունդի «Բորուսիան» պատրաստվում է Բելինգհեմին նոր հնգամյա պայմանագիր առաջարկել՝ կրկնակի աշխատավարձով՝ շաբաթական 180 հազար ֆունտ։
Այնուամենայնիվ, Բելինգհեմը պատրաստվում է մերժել այդ առաջարկը՝ սկսելով բանակցությունները եվրոպական գրանդների՝ «Լիվերպուլի», «Մանչեսթեր Սիթիի», «Մանչեսթեր Յունայթեդի» և «Ռեալի» հետ:
Եթե նոր պայմանագիր կնքվի, Դորտմունդի «Բորուսիան» կպահանջի ավելի քան 100 միլիոն ֆունտ Բելինգհեմի համար, իսկ Բունդեսլիգայի ակումբը ցանկանում է գործարքի 75 տոկոսը: