«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը բաց է իր ակումբի հետ նոր պայմանագիր ստորագրելու համար։
Ինչպես գիտեք, այժմ Քեյնի գործող պայմանագրին մնացել է ընդամենը մեկ լրիվ տարի, ինչն ազդում է Հարիի ապագայի շուրջ շահարկումների քանակի վրա։
Օրինակ, տաբլոիդները պնդում են, որ «Մանչեսթեր Յունայթեդը» այս ամառ կփորձի ձեռք բերել Անգլիայի հավաքականի ավագին։
Այնուամենայնիվ, The Athletic-ը պնդում է, որ Քեյնը կարող է մնալ «Տոտտենհեմում» և նույնիսկ նոր պայմանագիր ստորագրել:
Համագործակցության երկարաձգման շուրջ բանակցությունները դադարեցվել են 2021 թվականի ամռանից, սակայն ակումբը և խաղացողը ծրագրում են վերսկսել երկխոսությունը ձմեռային տրանսֆերային պատուհանի փակվելուց հետո։
29 ամյա Քեյնի նպատակը «Տոտտենհեմի» կազմում հաջողության հասնելն է։