«Մանչեսթեր Յունայթեդի» վինգեր Ջեյդոն Սանչոն կվերադառնա խաղադաշտ շաբաթ օրը «Ռեդինգի» դեմ Անգլիայի գավաթի խաղում:
22 ամյա Սանչոն՝ բոլոր ժամանակների ամենաթանկարժեք երրորդ անգլիացի ֆուտբոլիստը, չի խաղացել «Յունայթեդի» կազմում հոկտեմբերի 22-ին «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի խաղից հետո։
Այսքան երկար բացակայությունը կապված չէ վնասվածքի հետ։ Ջեյդոնն այնքան սարսափելի ֆիզիկական և հոգեբանական վիճակում էր, որ «կարմիր սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հեռացրել էր նրան հիմնական թիմից։
Սանչոն նույնիսկ բաց թողեց «Յունայթեդի» ուսումնամարզական հավաքը Իսպանիայում 2022 թվականի աշխարհի առաջնության ընդմիջման ժամանակ, փոխարենը մեկնեց Տեն Հագի հայրենիք՝ Հոլանդիա՝ անհատական մարզումների:
Հունվարի սկզբին Ջեյդոնը վերադարձավ Քարինգթոնի բազա, իսկ անցած երեքշաբթի նա սկսեց մարզումները ընդհանուր խմբի հետ:
«Նա մարզվում է թիմի հետ, և մենք կտեսնենք նրան շուտով: Բայց նա ավելի լավն է դառնում, նա ճիշտ քայլեր է անում, և մենք որոշում կկայացնենք պրակտիկայից հետո»:
«Ինչպես ես ասացի, նա վերադառնում է, նա քայլեր է անում, նա վերադարձել է խումբ, և մենք պետք է տեսնենք, թե երբ նա պատրաստ կլինի նորից խաղալուն»,- ասել է Տեն Հագը Evening Standard-ին։