«Բրայթոնի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Դե Զերբին ասել է, որ իր թիմը կարող է հաղթահարել հունվարին կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյի կորուստը:
Նախօրեին հայտնի դարձավ, որ «Արսենալը» բարելավել է Կայսեդոյին գնելու իր առաջարկը մինչև 70 միլիոն ֆունտ, քանի որ նախկինում մերժվել էր 60 միլիոն ֆունտի չափով:
Անգլիայի գավաթում «Լիվերպուլի» նկատմամբ 2:1 հաշվով հաղթանակից հետո Դե Զերբին հասկացրեց, որ հունվարին Մոյսեսին վաճառելը բացառված չէ:
«Ես կարող եմ հասկանալ նրան: Որովհետև երբ դու 21 տարեկան ես և առաջարկ ես ստանալ Եվրոպայում հանդես եկող մեծ ակումբից, ես կարող եմ նրան հասկանալ»:
«Ես կցանկանայի, որ նա ավարտի մրցաշրջանը մեզ հետ, բայց մենք պատրաստ ենք առաջ շարժվել առանց նրա: Կարծում եմ, որ մեզ որոշ դիրքերում խաղացողներ են պետք, ես շատ եմ խոսել Թոնիի (ակումբի սեփականատերերի) հետ, և նա շատ լավ գիտի իմ կարծիքը: Մենք լավ թիմ ենք, բայց կարող ենք բարելավել այն տրանսֆերային շուկայի օգնությամբ»,- Դե Զերբիի խոսքերն է մեջբերում The Telegraph-ը։