Պրեմիեր Լիգայի 18-րդ տուրի մեկնարկը տրվեց «Դի Դաբլ Յու» մարզադաշտում: Վտանգավոր գոտում գտնվող «Ուիգան Ատլետիկը» ընդունեց «Արսենալին»:
Առաջին խաղակեսում «Ուիգանը» վերահսկում էր խաղը և անգամ մի քանի վտանգավոր պահեր ստեղծեց: Դրվագներից մեկում դարպասապահի դիմաց մեն մենակ դուրս եկած Արունա Կոնեն չկարողացավ գրավել Շեսնիի դարպասը:
Երկրորդ խաղակեսում «զինագործները» համեմատաբար լավ էին գործում և վտանգավոր պահերն էլ շատ էին: 60-րդ րոպեին 11մ-ից հյուրերին առաջ մղեց Միկել Արտետան՝ 0:1: Գոլից հետո, որքան էլ զարմանալի է, դաշտի տերերը սկսեցին ավելի լավ խաղալ և սուր գրոհներ կազմակերպել: Սակայն հաշվի մեջ փոփոխություն մտցնել չհաջողվեց: «Արսենալը» հաղթեց 0:1 հաշվով:
Այս հաղթանակից հետո «Արսենալը» ժամանակավորապես տեղափոխվեց 3-րդ հորիզոնական:
Գոլ. Արտետա (11մ)՝ 60ր