«Նոթինգհեմ Ֆորեսթը» համաձայնության է եկել «Նյուքասլի» կիսապաշտպան Ջոնջո Շելվիի հետ պայմանագիր կնքելու հարցում:
«Ֆորեսթը» ցանկանում է հունվարին Շելվիին դարձնել իր երկրորդ ձեռքբերումը «Նյուքասլից»՝ հարձակվող Քրիս Վուդի վարձավճարով ժամանելուց հետո, հայտնում է Daily Mail-ը:
Արդեն այսօր Ջոնջոն «Սիթի Գրաունդում» բուժզննում է անցնում, որից հետո պետք է երկուսուկես տարվա պայմանագիր կնքի «անտառապահների» հետ։
30 ամյա Շելվին կօգնի Սթիվ Կուպերի թիմին հաղթահարել Ռայան Յեյթսի և Շեյք Կույատեի վնասվածքները։