«Չելսիի» վինգեր Միխայիլ Մուդրիկը ստիպված է եղել ներողություն խնդրել ռասիստական տեսանյութի համար։
Մինչ այժմ Մուդրիկը «Շախտյորից» 89 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո միայն մեկ անգամ փոխարինման է դուրս եկել «Չելսիի» կազմում:
Իսկ հիմա Մախայիլը ևս մեկ առիթ տվեց ինքն իր մասին խոսելու։ Օրերս սոցիալական ցանցերում 40 վայրկյան տևողությամբ տեսանյութ էր տարածվել TikTok-ից Ուկրաինայի հավաքականի խաղացողի մասնակցությամբ։
Այս տեսահոլովակում Մուդրիկը ընկերոջ հետ կատարում է ռեփեր Լիլ Բեյբիի «Freestyle» երգը և մի քանի անգամ ասում «niggas» բառը։
Ռասիզմի մեղադրանքներից հետո 22 ամյա ուկրաինացին ստիպված է եղել հեռացնել սկանդալային գրառումը, որն ունեցել է գրեթե 214 հազար դիտում, և ներողություն խնդրել հանրությունից։
«Միխայիլը խորապես ափսոսում է ցանկացած վիրավորանքի համար, որը կարող էր առաջացնել անցյալ հուլիսին իր TikTok հաշվում տեղադրված տեսանյութը»։
«Եվ թեև նա պարզապես փորձում էր կրկնել երգի խոսքերը, Միխայիլը զղջում է իր որոշման համար և սրտանց ընդունում է, որ դա անընդունելի է։ Այս տեսահոլովակն արդեն ջնջված է»,- The Sun-ին ասել են Մուդրիկի ներկայացուցիչները։