«Լեսթերը» պայմանագիր է ստորագրել «Ստոկի» կենտրոնական պաշտպան Հարի Սուտարի հետ:
24 ամյա Սուտարը, ով Ավստրալիայի հավաքականի կազմում անցկացրել է 13 հանդիպում, «Լեսթերի» հետ պայմանագիր է կնքել մինչև 2028 թվականը։
BBC-ն Սուտարի տրանսֆերը գնահատում է 15 մլն ֆունտ ստեռլինգ: Եվս 5 մլն ֆունտ նախատեսված է բոնուսների տեսքով։
Սուտարը ծնվել է շոտլանդական Աբերդին քաղաքում և իր կարիերան սկսել է «Սելթիկում»: Ավելի ուշ Հարին խաղացել է «Դանդի Յունայթեդում», նախքան «Ստոկ» տեղափոխվելը 2016 թվականին:
2019 թվականին Սուտարը որոշել է խաղալ Ավստրալիայի հավաքականում։