«Չելսիի» պաշտպան Վեսլի Ֆոֆանան ծնկի վնասվածքից հետո վերադարձել է լիարժեք մարզումներին:
Ֆոֆանան «Չելսիի» կազմում հայտնվեց անցած ամառ 5 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո բոլոր մրցաշարերում անցկացրել է ընդամենը 6 հանդիպում:
Այժմ 22 ամյա ֆրանսիացին բացակայում է հոկտեմբերի 5-ից, երբ Չեմպիոնների լիգայի «Միլանի» հետ խաղում ծնկի լուրջ վնասվածք ստացավ։
Ֆոֆանայի վերականգնումը դանդաղ է ընթանում, հաղորդում է Evening Standard-ը, սակայն Վեսլիին նկատել են «ազնվականների» մարզման ժամանակ:
Եթե բարդություններ չլինեն, Ֆոֆանան կարող է մի քանի խաղային րոպե ստանալ արդեն հաջորդ շաբաթ Լոնդոնի մարզադաշտում «Վեստ Հեմի» դեմ խաղում:
Բացի այդ, Ռիս Ջեյմսը, Բեն Չիլուելը, Ռահիմ Ստերլինգը և Ռուբեն Լոֆտուս-Չիկը նույնպես խաղադաշտ են վերադարձել անցյալ շաբաթ, սակայն Էդուար Մենդին, Նգոլո Կանտեն, Դենիս Զաքարիան, Քրիստիան Պուլիշիչը և Արմանդո Բրոյան շարունակում են մնալ «Չելսիի» հիվանդանոցում: