Ինչպես հաղորդում են բրիտանական թերթերը, «Չելսիի» հարձակվող Դանիել Սթարիջը այսօր բուժզննում կանցնի «Լիվերպուլում»: Ընթացիկ մրցաշրջանում Դանիելը մասնակցել է 14 խաղի, որից ընդամենը 7-ը՝ Պրեմիեր Լիգայում:
Հաղորդվում է, որ ակումբները համաձայնեցրել են տրանսֆերային գումարը, որը կազմում է 12 մլն ֆունտ: Բուժզննումն անցնելուց հետո Սթարիջը պետք է սպասի մինչև հունվար, որպեսզի տեղափոխությունը պաշտոնապես գրանցվի:
Ավելացնենք, որ այս պահին «կարմիրները» իրենց տրամադրության տակ ունեն ընդամենը մեկ մաքուր հարձակվող՝ ի դեմս Լուիս Սուարեսի: Ֆաբիո Բորինին դեռևս չի ապաքինվել ծանր վնասվածքից: