«Բրենթֆորդի» դարպասապահ Դավիդ Ռայան մերժել է իր ակումբի նոր պայմանագրի առաջարկը։
27 ամյա Ռայան «Բրենթֆորդի» կազմում իր հիանալի խաղով գրավել է մի շարք գրանդ ակումբների ուշադրությունը, այդ թվում՝ «Չելսիի», «Տոտտենհեմի» և «Մանչեսթեր Յունայթեդի»:
Այս մրցաշրջանի ավարտից հետո Դավիթի պայմանագրի ավարտին կմնա ընդամենը 12 ամիս, և առայժմ «մեղուների» բոլոր փորձերը՝ լուծելու այս խնդիրը, ապարդյուն են։
«Չեմ կարծում, որ ճիշտ ժամանակն է պայմանագիր կնքելու համար: Ես շատ երջանիկ եմ և այս պահին մտածում եմ այն ամենի մասին, ինչ կարող եմ անել թիմի համար և փորձել դուրս գալ Եվրոպա»:
«Ինձ նոր պայմանագիր առաջարկեցին անցյալ տարի և նորից հունվարին, բայց մենք չհամաձայնեցինք: Ես կցանկանայի տեսնել, թե ինչ կլինի ամռանը, բայց ես երջանիկ եմ «Բրենթֆորդում»:
«Նոր պայմանագիրն այս պահին երկրորդական է, և ամենակարևորը թիմն ու հանդիպումներն են, կտեսնենք, թե ինչ կլինի մայիսին»:
«Դուք երբեք չգիտեք, թե ինչ է սպասվում ձեզ: Ես ոչինչ չեմ կարող ասել այն մասին, թե ինչ կլինի ամռանը: Ես նույնիսկ չգիտեմ, թե ինչ կլինի շաբաթ օրը», – Ռայայի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը: