«Սաութհեմպտոնը» հայտարարել է իր գլխավոր մարզիչ Նաթան Ջոնսի պաշտոնից հեռացնելու մասին, ով ակումբում ընդամենը 95 օր է աշխատել:
Ջոնսը «Սաութհեմպտոն» ժամանեց «Լյուտոնից» նոյեմբերին՝ փոխարինելով հեռացված Ռալֆ Հասենհյուտլին Աշխարհի առաջնության ընդմիջումից անմիջապես առաջ:
Ընդհանուր առմամբ, «Սաութհեմպտոնը» Ջոնսի գլխավորությամբ անցկացրել է 14 հանդիպում՝ կրելով ինը պարտություն։ Սեյնթ Մերիսի ակումբի ղեկավարների համար վերջին կաթիլը նախորդ օրը տնային պարտությունն էր «Վուլվերհեմպտոնի» տասը հոգուց (1:2):
49 ամյա ուելսցին հեռանում է «Սաութհեմպտոնից» Պրեմիեր լիգայի մրցաշարային աղյուսակի վերջին հորիզոնականում՝ չորս միավորով պակաս ունենալով անվտանգ գոտու համար:
Հաջորդ շաբաթավերջին «Չելսիի» դեմ խաղին կմարզի Ռուբեն Սելերսը, ով ունի ՈՒԵՖԱ Pro արտոնագիր և նախկինում աշխատել է Իսպանիայում, Ռուսաստանում, Ադրբեջանում, Հունաստանում և Դանիայում: