«Մանչեսթեր Յունայթեդը» մտադիր է այս ամառ 18 միլիոն ֆունտով ձեռք բերել Մյունխենի «Բավարիայի» կիսապաշտպան Մարսել Զաբիցերին:
Հիշեցնենք, որ «Յունայթեդը» ձմեռային տրանսֆերային պատուհանի վերջին օրը վարձավճարով վերցրեց Զաբիցերին մրցաշրջանի մնացած հատվածի համար։ «Կարմիր սատանաները» բերեցին Մարսել, երբ իմացան, որ Քրիստիան Էրիկսենը կոճի վնասվածքի պատճառով բաց կթողնի մոտ երեք ամիս:
Ներքին մրցումներում Կազեմիրոյի երեք խաղով որակազրկումը ստիպեց «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագին անմիջապես պայքարի մեջ նետել Զաբիցերին, և մինչ այժմ Մարսելը շատ լավ է իրեն դրստևորել:
Ինքը՝ Զաբիցերն արդեն ակնարկել է, որ բաց է մշտական տրանսֆերի համար։ «Բավարիան» նույնպես պատրաստ է քննարկել Մանչեսթերից Մարսելի չվերադառնալու հնարավորությունը։
«Բավարիան» թույլ կտա «Յունայթեդին» գնել Զաբիցերին մոտ 20 միլիոն եվրոյով (18 միլիոն ֆունտ), հայտնում է Bild-ը: