«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անտոնիո Կոնտեն դժվար թե վերադառնա աշխատանքի Պրեմիեր լիգայի իր նախկին ակումբի՝ «Չելսիի» դեմ խաղին։
Հիշեցնենք, որ «Տոտտենհեմը» վերադարձավ Իտալիայից այն բանից հետո, երբ Չեմպիոնների լիգայում 1-0 հաշվով պարտվեց «Միլանին» առանց Կոնտեի՝ Անտոնիոյին թողնելով տանը, որպեսզի վերականգնվի լեղապարկի վիրահատությունից հետո:
Կոնտեն բաց թողեց նախորդ տուրում «Վեստ Հեմի» նկատմամբ 2:0 հաշվով հաղթանակը, ինչպես նաև բաց թողեց «Մանչեսթեր Սիթիի» դեմ «շպորների» 1:0 հաղթանակը «Միլան» մեկնելուց առաջ:
Առաջիկա կիրակի «Տոտտենհեմը» կընդունի «Չելսիին», Կոնտեն այդ հանդիպումը նույնպես բաց կթողնի։
«Ոչ, ես չեմ ակնկալում, որ Անտոնիոն կվերադառնա, բայց ես ակնկալում եմ, որ Անտոնիոն կվերադառնա «Չելսիի» խաղին հաջորդող շաբաթվա ընթացքում»,- գլխավոր մարզչի օգնական Քրիստիան Ստելինիի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը։