• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Բրիտանիան հաստատել է ֆուտբոլի անկախ կարգավորող մարմնի ստեղծման իր ծրագիրը

Մեծ Բրիտանիայի կառավարությունը հաստատել է ֆուտբոլի անկախ կարգավորող մարմնի ստեղծման իր ծրագրերը։ Սա կլինի խաղի պատմության ամենակտրուկ փոփոխություններից մեկը:

Մինչ այժմ անգլիական ֆուտբոլը, այդ թվում՝ Պրեմիեր լիգան, ինքնակարգավորվող կառույց էր, սակայն վերջին իրադարձությունների շղթան ստիպեց կառավարությանը մտածել վերահսկող մարմին ստեղծելու մասին։

Այս իրադարձությունները ներառում են եվրոպական Սուպեր լիգայի սկանդալային նախագիծը, Ռոման Աբրամովիչի կողմից «Չելսիի» հարկադիր վաճառքը և օտարերկրյա ներդրողների, երբեմն կասկածելի համբավ ունեցող, մեծ հետաքրքրությունը անգլիական ակումբների նկատմամբ:

Անցյալ տարի երկրպագուների նախաձեռնությամբ բրիտանական կառավարությունն ուսումնասիրություն կատարեց, և արդյունքում որոշվեց ստեղծել կարգավորող խումբ, որը կվերցնի անգլիական ֆուտբոլի մշակութային ժառանգության պաշտպանության բեռը։

Այս խումբը թույլ չի տա անգլիական ակումբներին մտնել նոր փակ մրցաշարեր, ինչպիսին է Սուպերլիգան, որը կարող է վնասել ներքին լիգային:

Նաև խումբը կվերահսկի ակումբների ֆինանսական արդարությունը, ավելի ուշադիր կհետևի ակումբների պոտենցիալ գնորդներին, երկրպագուներին իրավունք կտա արգելափակել սեփականատերերի նախաձեռնությունները՝ փոխելու ակումբի անունը, տարբերանշանը կամ գույները:

Վերջապես, կարգավորող խումբը պատասխանատու կլինի Պրեմիեր լիգայից ցածր դիվիզիոններին եկող գումարները բաշխելու համար, հայտնում է BBC-ն:

Կառավարությունը հինգշաբթի օրը Համայնքների պալատում ավելի մանրամասն կհայտնի այս գաղափարի հետ կապված իր ծրագրերը:

Հետաքրքիր փաստեր