Վինգեր Միգել Ալմիրոնը նոր երեքուկես տարվա պայմանագիր է կնքել «Նյուքասլ Յունայթեդի» հետ:
Ալմիրոնը խաղում է «Նյուքասլում» 2019 թվականի հունվարին MLS ակումբից «Ատլանտա Յունայթեդից» տեղափոխվելուց հետո: Հարկ է նշել, որ Միգելի ադապտացումը անգլիական ֆուտբոլին շատ երկար տևեց:
Բայց այս մրցաշրջանում Ալմիրոնը իսկական առաջընթաց է գրանցել և այժմ համարվում է Պրեմիեր լիգայի լավագույն խաղացողներից մեկը: Միգելը խփել է 10 գոլ, ինչի շնորհիվ «կաչաղակները» պայքարում են Չեմպիոնների լիգայի ուղեգրի համար։
29 ամյա պարագվայցին, ով վերջերս հասել է «Նյուքասլի» կազմում 150 ելույթների նշաձողին, իր հիանալի խաղով նոր պայմանագիր է կնքել մինչև 2026 թվականը:
«Նյուքասլում ես ինձ զգում եմ ինչպես տանը: Ինձ շատ լավ ընդունեցին և ինձ ընտանիքի անդամ եմ զգում, այնպես որ ես շատ ուրախ եմ, որ մնում եմ այստեղ և կշարունակեմ ամեն ինչ անել դաշտում, որպեսզի շնորհակալություն հայտնեմ երկրպահուներին և ակումբին:»,- ասաց Ալմիրոնը։