«Տոտտենհեմի» հարձակվող Հարի Քեյնը ափսոսանք է հայտնել ԱՊԼ-ի թոփ-4-ում ամրապնդվելու բաց թողնված հնարավորության համար։
«Շեֆիլդ Յունայթեդին» պարտվելուց և Անգլիայի գավաթի խաղարկությունից դուրս մնալուց հետո «Տոտենհեմը» անցա ուրում հերթական անգամ զայրացրեց իր երկրպագուներին:
«Շպորները» 1-0 հաշվով պարտվեցին «Վուլվերհեմպտոնին» և մնացին աղյուսակի չորրորդ հորիզոնականում՝ բաց թողնելով իրենց հետապնդող «Նյուքասլից» ունեցած առավելությունը յոթ միավորի հասցնելու հնարավորությունը:
Քեյնը ափսոսում է, որ ամենինչ այդպես դասավորվեց, բայց թիմակիցներին կոչ է անում հավաքվել և պատրասվել հաջորդ հանդիպմանը:
«Դա ծանր և հիասթափեցնող շաբաթ էր: Այժմ մենք կարող ենք միայն առաջ նայել»:
«Մեզ մնացել է 12 կամ 13 խաղ, որպեսզի փորձենք մնալ լավագույն 4-ում: Խաղերն արագ են ընթանում, և մենք պետք է պատրաստվենք հաջորդին»:
«Եթե մենք հաղթեինք, ապա շատ լավ դիրքում կհայտնվեինք մրցաշրջանի վերջին հատվածում»:
«Շրջապատող թիմերը դեռ միավորներ կկորցնեն: Մենք պետք է կենտրոնանանք մեր խաղերի վրա և գրանցենք հնարավորինս լավ արդյունքներ»,- Քեյնի խոսքերն է մեջբերում The Independent-ը: