«Լիվերպուլի» սեփականատեր Ջոն Հենրին հայտարարել է, որ իր ակումբն ամառային տրանսֆերային պատուհանի ժամանակ ամենայն պատասխանատվությամբ կծախսի գումարը:
Այս մրցաշրջանը հեշտ չէր «Լիվերպուլի» համար՝ հստակ ցույց տալով, որ Յուրգեն Կլոպի թիմը վերակառուցման կարիք ունի, հատկապես կիսապաշտպանական գոտում:
Այնուամենայնիվ, Հենրին շտապում է սահմանափակել ակնկալիքները ամառային տրանսֆերային պատուհանի վերաբերյալ։ «Կարմիրները» չեն պատրաստվում ավելորդ ծախսեր կատարել:
«Մենք շարունակում ենք պատասխանատու կերպով զարգացնել «Լիվերպուլը»: Մենք տեսել ենք, որ շատ ֆուտբոլային ակումբներ, այդ թվում նաև «Լիվերպուլը» նախկինում, գնում են անկայուն ճանապարհներով»:
«Մենք պետք է և կշարունակենք կենտրոնանալ տրանսֆերային շուկայում խելամտորեն ներդրումներ կատարելու վրա, և մենք շարունակում ենք աներևակայելի հպարտանալ մեր թիմով»,- ասել է Հենրին Liverpool Echo-ին տված հարցազրույցում։