«Չելսիի» կիսապաշտպան Մեյսոն Մաունտը մերժել է իր ակումբի առաջարկը՝ շաբաթական մոտ 250 հազար ֆունտ ստեռլինգ արժողությամբ նոր պայմանագրի վերաբերյալ:
Այս պահին Մաունտը մնում է Գրեհեմ Փոթերի թիմի ամենացածր վարձատրվող խաղացողներից մեկը՝ շաբաթական 80000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով: Մեյսոնն այս պայմանագիրը ստորագրել է 2019 թվականի ամռանը՝ Դերբիի գործուղիմից վերադառնալուց հետո։
Ըստ The Athletic-ի, «Չելսին» ի վերջո Մաունտին առաջարկել է նոր պայմանագիր՝ շաբաթական 250,000 ֆունտ ստեռլինգ աշխատավարձով, որքան վճարում է պաշտպան և Մեյսոնի Անգլիայի հավաքականի թիմակից Ռիս Ջեյմսին:
Սակայն Մաունտը մերժել է։ Կողմերը տարաձայնություններ ունեն նաև իմիջային իրավունքների, բոնուսների և պայմանագրի ժամկետի վերաբերյալ։ Սակայն լուրերը, թե 24 ամյա անգլիացին շաբաթական 300 հազար ֆունտ է պահանջում, չեն համապատասխանում իրականությանը:
Այս պահին կողմերի միջև բանակցությունները դադարեցված են և կվերսկսվեն մրցաշրջանի ավարտից հետո։ «Չելսին» չի ցանկանում ռիսկի դիմել 2024 թվականին անվճար կորցնելու Մաունտին և հաջորդ ամառ կվաճառի իր երիտասարդին, եթե փոխզիջումների չհասնեն: