«Արսենալի» հարձակվող Գաբրիել Ժեսուսը չորս ամսվա ընթմիջումից հետո վերադարձել է հիմնական թիմի հետ լիարժեք մարզումներին:
Ժեսուսը հաստատվեց որպես «Արսենալի» առանցքային խաղացող անցած ամառ «Մանչեսթեր Սիթիից» 45 միլիոն ֆունտով տեղափոխվելուց հետո, սակայն Գաբրիելը չի խաղացել «զինագործների» կազմում նոյեմբերին «գայլերի» դեմ խաղից հետո:
Բանն այն է, որ Ժեսուսը ծնկի վնասվածք էր ստացել Քաթարում Բրազիլիայի հավաքականը ներկայացնելիս։ Գաբրիելը նույնիսկ ստիպված եղավ վիրահատության ենթարկվել և մի քանի շաբաթ հենակներով տեղաշարժվել։
Այժմ Ժիսուսի վերականգնումը համարյա թե ավարտվել է: 25 ամյա բրազիլացին օրվա սկզբին լիարժեք մարզում է անցկացրել հիմնական թիմի հետ, որը պատրաստվում է Եվրոպա լիգայի «Սպորտինգ ՔՊ»-ի դեմ խաղին, հայտնում է Daily Mirror-ը:
Ժեսուսի վերադարձը հիանալի նորություն կլինի Միկել Արտետայի թիմի համար, ով կարողացել է առաջատարի դիրքը պահել Պրեմիեր լիգայում իր առանցքային խաղացողի բացակայության ժամանակ: