«Բրայթոնի» գործադիր տնօրեն Փոլ Բարբերը հայտարարել է, որ իր ակումբը բացարձակապես մտադիր չէր վաճառել կիսապաշտպան Մոյսես Կայսեդոյին ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ:
Հունվարին «Արսենալը» երկու առաջարկ արեց Կայսեդոյի համար, բայց ոչ 60 միլիոն ֆունտ, ոչ էլ Մոյսեսի տրանսֆերային «խնդրանքը» չազդեցին «Բրայթոնի» ընդունած դիրքի վրա:
Արդյունքում Կայսեդոն մնաց, իսկ մարտի սկզբին նա նույնիսկ նոր, բարելավված պայմանագիր կնքեց։ Բարբերի խոսքերով, էկվադորցի ֆուտբոլիստի վաճառքը մոտ չէր:
«Այս պատուհանում երբեք չի եղել մի պահ, երբ մենք զգանք, որ կարիք ունենք կամ ցանկանում ենք վաճառել Մոյսեսին»:
«Նա ընդամենը 20 տարեկան է։ Մենք գիտեինք, որ նրան գլխով շուռ են տվել, հասկացանք, թե ինչու է այդպես եղել, բայց զգում էինք նաև, որ այստեղ կիսատ գործեր ունի, ինչպես նաև լավ և երկար պայմանագիր»։
«Այդ ժամանակից ի վեր մենք միայն բարելավել ենք այն: Մոյսեսը միանգամայն արժանի է գովեստի, քրտնաջան աշխատելու և իրեն չկորցնելու համար: Նա կրկին երջանիկ է մեր ակումբում»:
«Նա շատ սիրված է և շատ լավ խաղացող է, այնպես որ այս պահին մենք կենտրոնացած ենք այն բանի վրա, թե ինչ կարող ենք անել մրցաշրջանի մնացած հատվածում, և Մոյսեսը մեծ դեր ունի դրանում»,- talkSPORT-ին ասել է Բարբերը: