«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը խոստովանել է, որ իր թիմին բարդ խաղ է սպասվում «Աստոն Վիլլայի» հետ:
«Boxing Day»-ում Վիլաշ-Բոաշի սաները հանդիպում կանցկացնեն «վիլլացիները» հետ, ովքեր նախորդ տուրում 8 անպատասխան գնդակ ընդունեցին «Չելսիից»:
Սակայն «Տոտտենհեմի» մարզիչը «Աստոն Վիլլայի» հետ խաղը կապում է ոչ թե «Չելսիի», այլ «Լիվերպուլի» հետ, ում «վիլլացիները» 17-րդ տուրում հաղթեցին 1:3 հաշվով:
-Նրանք հիանալի արդյունքի հասան «Էնֆիլդում», այնպես որ մեզ դժվարին խաղ է սպասվում: Պոլ Լամբերտը արժանի է հարգանքի: Նա կարողացավ փոխել թիմի խաղը:
Լամբերտի թիմը երիտասարդ է՝ լի էներգիայով, և սա միանգամայն այլ մրցակից է: Մի բան կարող եմ ասել. մեզ հիանալի խաղ է սպասվում,- Վիլաշ-Բոաշի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը: