«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը բարձր է գնահատում իր թիմի ավագ Հարի Մագուայռի առաջընթացը:
Մագուայռն այս մրցաշրջանի մեծ մասն անցկացրել է պահեստայինների նստարանին, և իր 23 հանդիպումներից 12-ն անցկացրել է գավաթային մրցաշարերում:
Հարին ամբողջությամբ մասնակցեց անցած հինգշաբթի Եվրոպա լիգայի շրջանակներում կայացած «Յունայթեդ»- «Ռեալ Բետիս» հանդիպմանը, և Տեն Հագը իսկապես վայելել է 30 ամյա խաղացողի խաղը:
«Ես շատ գոհ եմ այն առաջընթացից, որը ցույց է տալիս Հարին: Նա ավելի շատ է տիրում և թելադրում խաղին, ավելի շատ նախաձեռնողականություն է ցուցաբերում մարզադաշտում, իսկ «Բետիսի» դեմ Սևիլիայում մենք տեսանք նրա առաջնորդական որակները, հատկապես այնպիսի ասպեկտներում, ինչպիսիք են նախաձեռնությունը և խաղի թելադրանքը»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում The Guardian-ը։