«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը կարծում է, որ հենց Վան Պերսին է իր թիմի նոր հաջողությունների հիմնական դերակատարը: «Կարմիր սատանաների» կազմում 22 խաղի մասնակցած Վան Պերսին արդեն 15 գոլի հեղինակ է դարձել:
-Ես կարծում եմ, որ մենք ստացանք Ծննդյան տոների մեր նվերը, սակայն մրցաշրջանի սկզբին: Նա մեր լավագույն տրանսֆերներից մեկն է: Հաջողության հասնելու համար պետք է լինում երկար և քրտնաջան աշխատանք, սակայն երբեմն պատահում է այնպես, որ գտնում ես մեկին, ով իր տաղանդով սկսում է աշխատացնել քո ստեղծած մեխանիզմը:
Այդպես եղավ, երբ մենք «Լիդսից» 1.2 մլն ֆունտով գնեցինք Էրիկ Կանտոնային: Այդ ժամանակ նա հայտնվեց ճիշտ ակումբում և ճիշտ պահին: Այժմ այդ նույն իրավիճակում Վան Պերսին է,- ասել է Սէր Ալեքսը: