«Մանչեսթեր Յունայթեդը» բանակցություններ է վարում Լևերկուզենի «Բայերի» աջ պաշտպան Ժերեմի Ֆրիմպոնգին ձեռք բերելու համար:
Չնայած Աարոն Վան-Բիսակայի զգալի առաջընթացին մրցաշրջանի երկրորդ կեսում, «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը դեռ ցանկանում է ուժեղացնել աջ եզրը:
Իսկ «կարմիր սատանաների» թիրախը Ֆրիմպոնգն է, ով այս մրցաշրջանում Խաբի Ալոնսոյի գլխավորությամբ նոր գույներով է իրեն բացահայտել եզրային պաշտպանի դիրքում՝ խփելով ութ գոլ և կատարելով ինը գոլային փոխանցում:
«Յունայթեդն» արդեն կապ է հաստատել 21 ամյա հոլանդացու գործակալ Ջեֆրի Լեմերտի հետ, հայտնում է Sky Sport Germany-ն, և բանակցությունների առաջին փուլն անցել է «շատ դրական»:
Ֆրիմպոնգը, ով իր կարիերայի սկզբում հանդես է եկել «Մանչեսթեր Սիթիում» և «Սելտիկում», բաց է Լևերկուզենի «Բայերից» տեղափոխվելու մտքի առաջ, որի հետ պայմանագիր ունի մինչև 2025 թվականը: