«Լեսթերը» ամառային տրանսֆերային պատուհանից առաջ սահմանեց կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնի տրանսֆերային արժեքը՝ 50 մլն ֆունտ ստեռլինգ:
26 ամյա Մեդիսոնը «Լեսթերի» լավագույն խաղացողներից մեկն է այս մրցաշրջանում՝ բոլոր մրցաշարերում անցկացրած 24 խաղում 9 գոլով և 6 գոլային փոխանցումով:
«Աղվեսների» կազմում իր ելույթով Ջեյմսը նույնիսկ վերադարձավ Անգլիայի հավաքական, որտեղ նա իր առաջին մեկնարկը կատարեց Ուկրաինայի դեմ Եվրո-2024-ի ընտրական խաղում:
Անկախ նրանից, թե ինչպես կավարտվի այս մրցաշրջանը «Լեսթերի» համար, որն այժմ նախավերջինն է Պրեմիեր լիգայում, Մեդիսոնը, ամենայն հավանականությամբ, եկող ամառ կլքի Քինգ Փաուերը:
Մեդիսոնի վաճառքը պայմանավորված է նրանով, որ Ջեյմսի պայմանագրի ավարտին մնացել է ընդամենը մեկ ամբողջական տարի, և «աղվեսները» այլևս հույս չունեն նոր պայմանագիր կնքելու:
50 միլիոն ֆունտ ստերլինգը բավական կլիներ «Լեսթերին» համոզելու համար բաց թողնել Մեդիսոնին, ըստ The Telegraph-ի, հավակնորդների թվում են «Տոտտենհեմն» ու «Նյուքասլն» են: