• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Նույնիսկ ես ապահովագրված չեմ աշխատանքից հեռացվելուց

«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան ասել է, որ նույնիսկ ինքը պաշտպանված չէ աշխատանքից հեռացումից:

Այս մրցաշրջանում միանգամից 12 մարզիչ, չհաշված սեպտեմբերին Գրեհեմ Փոթերի հեռանալը «Բրայթոնից», կորցրել են իրենց աշխատանքը Պրեմիեր լիգայում, ինչը նոր ռեկորդ է:

«Սիթին» ղեկավարելով 2016 թվականից՝ Գվարդիոլան Անգլիայի առաջնության հնաբնակներից է, սակայն Խոսեպն իրեն ամենևին ապահով չի զգում։

«Արդյունքները կարևոր են, բայց պետք է հաշվի առնել, թե արդյոք պլանն աշխատում է: Երբ ես երիտասարդ էի, այս երկիրը մարզիչներ պահելու ավանդույթ ուներ: Այսօր, երբ սեփականատերերը փոխվում են, երբ մեծ ճնշում կա, երբ շատ ներդրումներ կան… Դա դարձել է միակողմանի, և ես դա ըմբռնումով եմ զգում»։

«Բոլորը մեծ ճնշման տակ են՝ մարզիչը, ղեկավարությունը: Մարդիկ հավատում են փոփոխություններին, քանի որ կարծում են, որ ուրիշները կարող են ավելի լավ անել: Երբեմն դա աշխատում է, երբեմն՝ ոչ: Բոլոր մարզիչները դա գիտեն: Եթե դա չստացվի, դուք «միշտ վտանգի տակ եք»։

«Ինչպե՞ս խուսափեմ աշխատանքից հեռացվելուց, ես ձեզ մի գաղտնիք կասեմ՝ մենք հաղթում ենք խաղերը, եթե չհաղթեինք, ինձ կհեռացնեին»։- Գվարդիոլային մեջբերում է Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր