«Էվերթոնը» կարող է վարձակալել «Մանչեսթեր Սիթիի» վինգեր Սքոթ Սինկլերին:
Եզրային կիսապաշտպանը, ով անցած ամառ «Սուոնսիից» տեղափոխվեց «Սիթի», արդեն այս հունվարին կարող է փոխել ակումբը: «Քաղաքայինները» Սինկլերին խաղային պրակտիկա չեն ապահովում:
Ինչպես հաղորդում է Sunday Express-ը, Սինկլերին իր թիմում է ցանկանում տեսնել «Էվերթոնի» գլխավոր մարզիչ Դևիդ Մոյեսը:
Հիշեցնենք, որ Սինկլերը նախորդ մրցաշրջանում «Սուոնսիի» կազմում մասնակցել է 38 խաղի, որոնցում խփել է 8 գնդակ: