Ամերիկացի մասնագետ Ջեսսի Մարշը համաձայնել է ստանձնել «Լեսթերի» գլխավոր մարզչի պաշտոնը։
Բրենդան Ռոջերսի պաշտոնանկությունից հետո մի քանի թեկնածուների հետ խոսելուց հետո, «Լեսթերը» ընտրել է 49 ամյա Մարշին:
Ինչպես հայտնում է Daily Mirror-ը, «Լեսթերի» ղեկավարները տպավորված են Մարշի էներգիայով և գաղափարներով, և այժմ հուսով են, որ Ջեսսին կկրկնի նախորդ մրցաշրջանի իր հնարքը, երբ նա փոխարինեց Մարսելո Բիելսային և փրկեց «Լիդսին» Պրեմիեր լիգայի անկումից:
Փետրվարին «Լիդսից» հեռացված Մարշը կարող էր ավելի վաղ վերադառնալ աշխատանքի, բայց չկարողացավ համաձայնության գալ «Սաութհեմպտոնի» հետ, որը միայն պատրաստ էր նրան պայմանագիր առաջարկել մինչև մրցաշրջանի ավարտը:
Միևնույն ժամանակ, Ջեսսիի պայմանագիրը «աղվեսների» հետ կգործի այս սեզոնի մնացած հատվածում՝ գումարած երեք տարի: