«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը կարծում է, որ 3-4 խաղ հետո արդեն կարող է ասել, թե իրենք կմիանա՞ն չեմպիոնական պայքարին, թե ոչ:
«Աստոն Վիլլայի» նկատմամբ տարած 8:0 հաշվով հաղթանակից հետո «կապույտները» վերադարձան մրցաշարային աղյուսակի լավագույն քառյակ: Մինչև հունվարի 2-ը, Բենիտեսի թիմը կխաղա «Նորվիչի», «Էվերթոնի» և «ՔՊՌ»-ի հետ: Մարզիչը հուսով է, որ կկարողանան կրճատել առաջատարի հետ միավորների տարբերությունը:
-Եվս 3-4 խաղ և ամեն ինչ պարզ կդառնա: Դուք կարող եք տեսնել, որ թիմը հավատում է իր ուժերին: Տղաները լավ են խաղում և շատ պահեր են ստեղծում: Պետք է պահպանել այս վիճակը և այդ ժամանակ հեշտ կլինի ասել, որ մենք պայքարում ենք չեմպիոնության համար,- ասել է Բենիտեսը: ESPN