«Մանչեսթեր Յունայթեդի» դարպասապահ Դավիդ Դե Խեան չի պատրաստվում հաշտվել աշխատավարձի կրճատման մտքի հետ, ինչպես առաջարկում է ակումբը։
Ինչպես գիտեք, Դե Խեայի գործող պայմանագիրը «Յունայթեդի» հետ ավարտվում է այս մրցաշրջանի վերջում, և «կարմիր սատանաները» չեն էլ շտապում օգտագործել Դավիդի հետ համագործակցությունը 12 ամսով ավտոմատ կերպով երկարաձգելու իրենց տարբերակը։
Ինքը՝ Դե Խեան, բազմիցս ասել է, որ երջանիկ է Օլդ Թրաֆորդում, բայց «Յունայթեդը» պատրաստ է պահել 32 ամյա իսպանացուն միայն այն դեպքում, երբ նա հրաժարվի իր աշխատավարձի մեծ մասից:
Դե Խեան այժմ «Յունայթեդի» ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է՝ շաբաթական 375,000 ֆունտով, իսկ ակումբի վերջին առաջարկը նոր պայմանագրի համար կազմում է ընդամենը 200,000 ֆունտ յուրաքանչյուր յոթ օրվա համար:
Այսպիսով, մեկ տարվա կտրվածքով «Յունայթեդը» Դե Խեային առաջարկում է 9 միլիոն ֆունտ ստերլինգով պակաս, իսկ Դավիդի համար դա չափազանց շատ է:
Այնուամենայնիվ, երկու կողմերն էլ դեռ հույս ունեն փոխզիջման հասնել նոր երեքամյա պայմանագրի շուրջ: Ակումբը պատրաստ է մեղմել իր առաջին համարի աշխատավարձի կտրուկ կրճատումը մեծ բոնուսների օգնությամբ: