«Տոտտենհեմին» և «Բրայթոնին» Անգլիայի ֆուտբոլի ասոցիացիան տուգանել է 100 հազար ֆունտ ստերլինգով՝ Պրեմիեր լիգայում իրենց վերջին խաղում տեղի ունեցած վիճաբանության համար:
Ապրիլի 8-ին «Տոտտենհեմը» հաղթեց «Բրայթոնին» 2-1 հաշվով։ Խաղը լի էր իրադարձություններով։ Նախ այն նշանավորվեց «ճայերի» խփած երկու գոլերի չեղարկումով, իսկ հետո «շպորների» դարպասին չնշանակված 11 մետրանոցով, ինչի համար ավելի ուշ մրցավարական մարմինները ներողություն խնդրեցին:
Բացի այդ, կարմիր քարտ ստացան երկու թիմերի մարզիչները՝ Քրիստիան Ստելլինին ու Ռոբերտո Դե Զերբին, քանի որ իտալացի փորձագետները սկսել էին պարզաբանել իրենց հարցերը մինչև մեկնարկային սուլիչը։
Մինչ Ստելլինիի և Դե Զերբիի հեռացումը երկու նստարանների միջև վիճաբանություն սկսվեց, և հենց դա հանդիսացավ Ասոցիացիայի վրդովմունքի առարկա: Երկու ակումբներն էլ ընդունել են իրենց մեղքը և պատժվել խոշոր տուգանքներով: