«Մանչեսթեր Յունայթեդը» պաշտոնական հարցում է արել «Ատալանտայի» հարձակվող Ռասմուս Հեյլունդին ձեռք բերելու համար:
Հեյլունդը միայն անցած ամառ է միացել «Ատալանտային» ավստրիական «Շտուրմից»՝ 17 միլիոն եվրոյով (15 միլիոն ֆունտ ստեռլինգ):
Այդ ժամանակից ի վեր 20 ամյա դանիացին դարձել է 8 գոլի և երեք գոլային փոխանցման հեղինակ՝ հաստատելով «նոր Էրլինգ Հոլանդի» իր համբավը։
Մամուլն արդեն անցյալ ամիս հայտնել էր, որ Հեյլունդը հայտնվել է «Յունայթեդի» ռադարներում: Իսկ BT դանիական հրատարակությունը պնդում է, որ այժմ «կարմիր սատանաները» կատարել են հաջորդ քայլը և Ռասմուսի վերաբերյալ պաշտոնական «հարցում» ուղարկել «Ատալանտային»:
«Յունայթեդը» խնդրել է իտալացի գործընկերներին տեղյակ պահել Հեյլունդի ապագայի հետ կապված ցանկացած զարգացումներին, ում նկատմամբ հետաքրքրություններ են ցուցաբերում նաև «Չելսին», «Արսենալը», «Ռեալը» և «Բարսելոնան»:
Բացի այդ, Հեյլունդը նաև հինգ գոլ է խփել Դանիայի հավաքականի կազմում անցկացրած չորս խաղերում, որի կազմում իր նորամուտը նշել է միայն այս տարվա սեպտեմբերին։