«Տոտտենհեմի» պաշտպան Յան Վերտոնգենը դժգոհ է ձախ պաշտպանի իր դիրքից, քանի որ համոզված է` ինքն ավելի լավ է խաղում կենտրոնում:
Ընթացիկ մրցաշրջանում «շպորների» մարզիչները Վերտոնգենին դաշտ են հանում` որպես ձախ պաշտպան, քանի որ այդ դիրքի հիմնական ֆուտբոլիստ Բենուա Ասու-Էկոտոն վերջերս է ապաքինվել: Իսկ պաշտպանության կենտրոնում Վիլաշ-Բոաշը նախընտրում է Սթիվ Կոլկերին Մայքլ Դոուսոնի կամ Վիլյամ Գալասի հետ:
Վերտոնգենը հիասթափված է, սակայն պատրաստ է օգնել իր թիմին անսովոր այս դիրքում:
-Այո, ես հիասթափված եմ և մարզիչն այդ մասին գիտի: Նա գիտի նաև, որ ես նախընտրում եմ խաղալ կենտրոնական պաշտպանի դիրքում: Կարծում եմ` թիմին ավելի շատ կարող եմ օգնել հենց կենտրոնում,- ասել է Վերտոնգենը: Daily Mail