«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ուեյն Ռունին վնասել է ծունկը և 3 շաբաթ կբացակայի: Նա վնասվածքը ստացել է թիմի մարզումներից մեկի ժամանակ:
27-ամյա անգլիացին անսպասելի չհայտնվեց «Յունայթեդի» կազմում «Նյուքասլի» դեմ խաղում, որտեղ «մանկունյանցիները» հաղթեցին 4:3 հաշվով: Ավելի ուշ Սէր Ալեքս Ֆերգյուսոնն արդեն պարզաբանեց Ռունիի բացակայությունը:
-Ռունին փորձում էր հասնել գնդակին մարզման ընթացքում, երբ վնասեց ծունկը: Նա կբացակայի մոտ 2-3 շաբաթ,- ասել է Սէր Ալեքսը:
Ռունին բաց կթողնի առաջիկա 4 հանդիպումները. «Վեստ Բրոմվիչի», «Ուիգանի», «Լիվերպուլի» հետ խաղերը Պրեմիեր Լիգայում, ինչպես նաև «Վեստ Հեմի» հետ խաղը Անգլիայի գավաթում: BBC