«Մանչեսթեր Սիթին» հետաքրքրված է «Բրենտֆորդի» ձախ պաշտպան Աարոն Հիցքեյի ծառայություններով:
Հիցքեյը անցած ամառ է միացել «Բրենտֆորդին» իտալական «Բոլոնյայից»՝ 18 միլիոն ֆունտ ստեռլինգի դիմաց:
20 ամյա շոտլանդացին ընթացիկ մրցաշրջանում Պրեմիեր լիգայի շրջանակներում 20 հանդիպում է անցկացրել «մեղուների» կազմում և տպավորել է «Սիթիին», որը, ըստ The Sun-ի, ծրագրում է այս ամառ երկու եզրային պաշտպաններ ձեռք բերել:
Վերջերս «Սիթիի» գլխավոր մարզիչ Խոսեպ Գվարդիոլան սկսեց չվստահել Քայլ Ուոլքերին, իսկ դրանից առաջ վիճաբանություն էր ունեցել Ժոան Կանսելոյի հետ, ով հունվարին վարձավճարով տեղափոխվեց «Բավարիա», ուստի «քաղաքացիները» պետք է ուժեղացնեն պաշտպանության եզրերը:
Հիցքեյը, որը նաև ունակ է խաղալ պաշտպանության աջ եզրում, ներկայումս գնահատվում է 30 միլիոն ֆունտ: