• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Անկախ ամենինչից «Լեսթերը» կբաժանվի Մեդիսոնից

«Լեսթերի» կիսապաշտպան Ջեյմս Մեդիսոնն այս ամառ կհեռանա ակումբից՝ անկախ նրանից, թե ինչպես կավարտվի մրցաշրջանը «աղվեսների» համար։

Այս մրցաշրջանում «Լեսթերը» դեռ հինգ հանդիպում ունի անցկացնելու, և երկուշաբթի երեկոյան «Էվերթոնի» դեմ հանդիպումը կլինի դրանցից առաջինը։ Առայժմ «աղվեսները» գտնվում են Պրեմիեր լիգայի անկման գոտում, սակայն 17-րդ հորիզոնականից հետ են մնում ընդամենը մեկ միավորով։

Ինչպես հայտնում է The Telegraph-ը, «Լեսթերը» ստիպված կլինի վաճառել Մեդիսոնին՝ իր լավագույն խաղացողին, նույնիսկ եթե նրանց հաջողվի խուսափել Չեմպիոնշիպ գնալուց։ «Աղվեսները» ստիպված են գնալ այդ գործարքին իրենց ֆինանսական անմխիթար վիճակից դուրս գալու համար։

Մարտին «Լեսթերը» 92,5 միլիոն ֆունտ ստերլինգի վնաս է կրել նախորդ մրցաշրջանի հետ համեմատ և հենց դա է հանդիսանում գխավոր պատճառը, որը ստիպում է «աղվեսներին» վաճառել իրենց հիմնական ակտիվը:

26 ամյա անգլիացու ծառայություններով հետաքրքրվում են «Մանչեսթեր Յունայթեդը», «Տոտտենհեմը», «Նյուքասլը» և այդ գործարքը կարող է Քինգ Փաուերի ակումբին բերել մոտ 45-60 միլիոն ֆունտ ստեռլինգ։

Թեմատիկ նորություններ

Հետաքրքիր փաստեր