«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան վստահ է, որ «Վեստ Հեմի» կիսապաշտպան Դեքլան Ռայսը կհամալրի իր թիմի շարքերը։
Վերջերս մամուլում լուրեր հայտնվեցին այն մասին, որ «Արսենալը» կարող է հրաժարվել Ռայսի տրանսֆերից գնի պատճառով, և նրա փոխարեն կփորձի ձեռք բերել Մեյսոն Մաունտին, որը կարող է հասանելի լինել ավելի ցածր գնով:
Այնուամենայնիվ, Daily Mirror-ը պնդում է, որ Ռայսը մնում է «Արսենալի» հիմնական նպատակը կիսապաշտպանությունն ուժեղացնելու հարցում, և Արտետան վստահ է, որ կարող է համոզել Դեքլանին միանալ «զինագործներին»:
Հենց այս մրցաշրջանն ավարտվի, «Արսենալը» պատրաստվում է անմիջապես պաշտոնական առաջարկով դիմել Ռայսին: Արտետան մտադիր է նաև անձամբ խոսել Անգլիայի հավաքականի 24 ամյա ֆուտբոլիստի հետ:
Մոյսես Կայսեդոյի և Միխայիլ Մուդրիկի չկայացած տրանսֆերների շնորհիվ «Արսենալը» խնայել է զգալի չափով գումար, որն այժմ ցանկանում է ծախսել Ռայսին ձեռք բերելու վրա: