«Արսենալն» ապահովեց իր առաջին հաղթանակը Պրեմիեր լիգայի վերջին հինգ խաղերում՝ սեփական հարկի տակ 3:1 հաշվով հաղթելով «Չելսիին»:
«Զինագործների» գլխավոր մարզիչ Միկել Արտետան փոփխություններ էր կատերել մեկնարկային կազմում «Մանչեսթեր Սիթիից» կրած պարտությունից հետո։ Այս անգամ հանդիպումը մեկնարկային րոպեներից սկսեցին Յակուբ Կիվերը, Ժորժինյոն և Լեանդրո Տրոսսարդը, Ռոբ Հոլդինգի, Թոմաս Պարտիի և Գաբրիել Մարտինելիի փոխարեն։
Նոյեմբերի 6-ից հետո առաջին անգամ Պյեր-Էմերիկ Օբամեյանգը հայտնվեց «կապույտնների» մեկնարկային կազմում։ Նա և Նոնի Մադուեկեն փոխարինեցին Կոնոր Գալագերին և Տրևո Չալոբային։
Գոլեր՝ -Մարտին Էդեգոր, Գաբրիել Ժեսուս – Նոնի Մադուեկե։
Դեղին՝ Մատեո Կովաչիչ, Կոնոր Գալագեր։