«Վուլվերհեմպտոնը» մոտ է «Բարսելոնայի» և Իսպանիայի հավաքականի վինգեր Անսու Ֆատիին ձեռք բերելուն:
20 ամյա Ֆատին աշխարհի ամենավառ երիտասարդ տաղանդներից մեկի համբավն ունի։ 2021 թվականին Անսուի հայրը որդուն անվանեց «հաջորդ Լիոնել Մեսսի», և այդ համեմատությունները միայն ուժեղացան, երբ երիտասարդին տրվեց լեգենդար արգենտինացու խաղային համարը:
Այնուամենայնիվ, հսկայական ֆինանսական խնդիրները «Բարսելոնային» մղում են վաճառել Ֆատիին այս ամառ, իսպանական Sport հրատարակությունը պնդում է, որ Անսուի հեռանալը Նոու Կամպից համաձայնեցված է:
Հաղորդվում է, որ երիտասարդ իսպանացին պատրաստվում է մեկնել «Վուլվերհեմպտոն», որը փոխարենը կտա «Բարսելոնային» իր թիմի ավագ Ռուբեն Նևիշին և 30 միլիոն եվրո (26 միլիոն ֆունտ):
Ֆատիի տրանսֆերը «գայլերի» կազմ կարող է ընթացք ստանալ ամառային տրանսֆերային պատուհանի բացումից անմիջապես հետո՝ հուլիսի 1-ին։