«Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիշալ-Բոաշը գովել է իր կիսապաշտպան Գարեթ Բեյլին և հայտարարել, որ ոչ բոլոր ակումբներն ունեն այդքան մեծ ֆինանսական հնարավորություն նրան գնելու համար:
Երեկ կայացած «Աստոն Վիլլայի» դեմ խաղում (0:4) Բեյլն իր առաջին հեթ տրիկը գրանցեց:
Վիլաշ-Բոաշը բարձր է գնահատում իր խաղացողին և պատրաստ է նրանից հրաժարվել միայն մեծ գումարի դեպքում: Նշենք, որ «Ռեալ Մադրիդը» Բեյլի համար առաջարկում է 50 մլն ֆունտ:
-Գարեթը մեր լավագույն ֆունտոլիստներից է, բայց նրա պայմանագրում գրված չէ, թե ինչքանով կարող ենք նրան վաճառել: Բեյլի նման խաղացողն ունի իր արժեքը, որը ոչ բոլորը կարող են տալ:
Բեյլի ընդունակություններն ու տաղանդը նրան հավասար հարթության վրա են դնում լավագույնների կողքին: Նա օր օրի աճում է: Բացի դրանից Գարեթը դեռ շատ երիտասարդ է և հիանալի խառնվածք ունի: Ինչքան շատ նա մնա մեր ակումբում, այնքան ավելի կկատարելագործվի:
Նա հիանալի է գործում հարձակման գծում: Նրան դուր է գալիս այդ դիրքը, իսկ նրա ձախ ոտքը պարզապես հրաշքներ է գործում: Նա շատ բաների է ընդունակ,- նշել է Վիլաշ-Բոաշը: ESPN