«Արսենալի» պաշտպաններ Վիլյամ Սալիբան և Ալեքսանդր Զինչենկոն այս մրցաշրջանում այլևս չեն խաղա։
22 ամյա Սալիբան և 26 ամյա Զինչենկոն դարձել են «Արսենալի» առանցքային խաղացողներից։
Մարտին՝ Եվրոպայի լիգայի շրջանակներում կայացած «Սպորտինգի» դեմ խաղում, Վիլյամը վնասեց մեջքը, իսկ Ալեքսանդրը խաղային բացահայտ անկում ունեցավ, ինչի արդյունքում «զինագործները» կորցրեցին իրենց առավելությունը ԱՊԼ-ում։
«Արսենալը» դեռ պայքարում է տիտղոսի համար, սակայն Միկել Արտետայի թիմը կանցկացնի իր մնացած երեք հանդիպումները առանց Սալիբայի, ով չի կարողանում բուժվել մեջքի վնասվածքից, և առանց Զինչենկոյի, ով սրունքի հետ կապված խնդիրներ ուներ անցյալ տուրի «Նյուքասլի» դեմ խաղում:
The Athletic-ն ակնկալում է, որ պաշտպանության ձախ եզրում Զինչենկոյին կփոխարինի Կիրան Տիրնին, իսկ Սալիբային կարող են փոխարինել Յակուբ Կիվիորը կամ Ռոբ Հոլդինգը: