«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է ձեռք բերել «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդին, եթե Դավիդ Դե Խեան հեռանա ակումբից:
Այս պահին «Յունայթեդը» դեռ բանակցություններ է վարում Դե Խեայի հետ նոր պայմանագրի շուրջ, մինչդեռ «կարմիր սատանաների» ներկայիս առաջին համարի գործարքի ժամկետը լրանում է այս մրցաշրջանի վերջում։
«Յունայթեդը» պատրաստ է պահել Դե Խեային, բայց Դավիդի ներկայիս աշխատավարձի զգալի կրճատման դեպքում:
Քանի որ 32 ամյա իսպանացին կարող է ազատ գործակալի կարգավիճակ ձեռք բերել մինչև հաջորդ ամսվա ավարտը, «Յունայթեդը» պետք է աչքի տակ ունենա նոր դարպասապահ ձեռք բերելու տարբերակը:
Իսկ «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը այդ դերում տեսնում է Անգլիայի հավաքականի հիմնական դարպասապահ՝ Փիքֆորդին, որի «Էվերթոնը» այժմ երկու միավորով բարձր է Պրեմիեր լիգայի անկման գոտուց:
Ինչպես հայտնում է Daily Star-ը, Տեն Հագի ռադարներում է նաև «Անդերլեխտի» 20 ամյա հոլանդացի դարպասապահ Բարտ Վերբրյուգենը: