«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Էրլինգ Հոլանդը Ֆուտբոլային գրողների ասոցիացիայի կողմից ճանաչվել է տարվա լավագույն խաղացող։
Անցած ամառ Դորտմունդի «Բորուսիայից» 51 միլիոն ֆունտ ստեռլինգով տեղափոխվելուց հետո «Սիթիի» կազմում Հոլանդը աչքի է ընկել իր գերմարդկային արդյունավետությամբ՝ 47 խաղում խփելով 51 գոլ:
Էրլինգի խաղը թույլ է տալիս «քաղաքացիներին» մտածել տրեբլի մասին, որը նախկինում կարողացել է նվաճել միայն «Մանչեսթեր Յունայթեդը» 1999 թվականին։
Լրատվամիջոցների քվեարկության արդյունքում 22 ամյա նորվեգացին հավաքել է ձայների 82 տոկոսը՝ ամենաշատը Պրեմիեր լիգայի պատմության մեջ:
Հոլանդը դառնում է «Սիթիի» երրորդ խաղացողը, ով նվաճել է մրցանակը վերջին հինգ տարիների ընթացքում՝ Ռահիմ Ստերլինգից՝ 2018/19 և Ռուբեն Դիասից՝ 2020/21, հետո։
Էրլինգը խփեց իր 51 գոլերից 35-ը ԱՊԼ-ում՝ դրանով գերազանցելով Ալան Շիրերի և Էնդրյու Քոուլի ռեկորդը։
«Արսենալի» ֆուտբոլիստներ Բուկայո Սական և Մարտին Էդեգորը FWA-ի քվեարկության արդյունքում զբաղեցրել են երկրորդ և երրորդ տեղերը: