«Բրայթոնը» մոտ է Դորտմունդի «Բորուսիայի» կիսապաշտպան Մահմուդ Դաուդին ազատ գորածկալի կարգավիճակով ձեռք բերելուն:
Ըստ Ֆաբրիցիո Ռոմանոյի՝ «Բրայթոնը» և Դաուդի միջև բանակցություններն արդեն ավարտական փուլում են։ Վերջնական մանրամասները քննարկելուց հետո կողմերը կանցնեն փաստաթղթերի ստորագրմանը։
27 ամյա սիրիական ծագումով գերմանացին ամառային տրանսֆերային պատուհանում կարող է դառնալ Ռոբերտո Դե Զերբիի երրորդ ձեռքբերումը «Լիվերպուլի» կիսապաշտպան Ջեյմս Միլներից և «Ուոթֆորդի» հարձակվող Ժոաո Պեդրոյից հետո։
Դաուդը «Դորտմունդում» է հանդես գալիս 2017 թվականից, նախկինում հանդես է եկել «Մյունխենգլադբախի» կազմում։ Ընթացիկ մրցաշրջանում Մահմուդը Բունդեսլիգայում ընդամենը ինը հանդիպում է անցկացրել, այդ թվում՝ հինգ անգամ մտել է փոխարինման: