«Մանչեսթեր Յունայթեդի» լեգենդ Ռոյ Քինը կարծում է, որ «Էվերթոնի» դարպասապահ Ջորդան Փիքֆորդին բարձրակարգ դարպասապահ չի կարելի համարել:
Կիրակի ավելի վաղ 29 ամյա Փիքֆորդը չկարողացավ կանխել «Էվերթոնի» պարտությունը «Մանչեսթեր Սիթիից» (3:0):
Քինին հատկապես զայրացրել էր Փիքֆորդի խաղը, երբ Իլկայ Գյունդողանը տուգանային հարվածից խփեց իր երկրորդ գոլը: Ջորդանը ճանաչվել է «Յունայթեդի» թիվ մեկ թիրախը, որը կփոխարինի Դավիդ Դե Խեային, սակայն Ռոյը կարծում է, որ իր նախկին ակումբը մեկ ուրիշ դարպասապահի կարիքն ունի:
«Աստված իմ, Փիքֆորդի ելույթը այդ խաղում շատ վատն էր: Նա այնքան փոքր է թվում այնտեղ: Ոչ մի ձգում, ոչ մի կանխազգացում: Միկան (Ռիչարդսը) նրան անվանեց բարձրակարգ դարպասապահ, բայց նա այդպիսինը չէ»,- ասել է Քինը Sky Sports-ին: