Դեմբա Բան այս ամառ պետք է պայմանագիր կնքի «Նյուքասլի» հետ, հակառակ դեպքում կվաճառվի: Նման կարծիք է հայտնել թիմի գլխավոր մարզիչ Ալան Պարդյուն:
Ըստ սենեգալցու պայմանագրի` տրանսֆերային արժեքն ընդամենը 7 մլն ֆունտ է: Այս փաստը հանգիստ չի տալիս Պարդյուին:
Ձմեռային տրանսֆերային պատուհանին հաշված օրեր են մնացել և Ալան Պարդյուն վախենում է կորցնել Բայի նման ֆուտբոլիստին: Պրեմիեր Լիգայի 57 խաղում 27-ամյա խաղացողը խփել է 27 գնդակ:
Լուրեր կան, որ Բայի ծառայություններով հետաքրքրված են «Արսենալը», «Քուինս Պարկ Ռեյնջերսը» և ֆրանսիական «ՊՍԺ»-ն: Պարդյուն մտահոգված է այս փաստով և պահանջում է Դեմբա Բայից կնքել նոր պայմանագիր:
-Ամռանը մենք կամ կվաճառենք Բային, կամ կկնքենք նոր պայմանագիր: Եթե նա հեռանա այս հունվարին, ապա մենք խնդիրներ կունենանք: Բայց ես կարծում եմ` նա կմնա: Թույլ չեմ տա, որ այս պատմությունը շարունակվի ամռանն էլ: Պետք է ինչ որ բան ձեռնարկել արդեն հիմա,- ասել է Պարդյուն: BBC