Կիսապաշտպան Ջեյմս Միլները պատմել է, որ «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը ցանկանում էր պահել իրեն ակումբում։
37 ամյա Միլները հրաժեշտ տվեց Էնֆիլդի տրիբունաներին, երբ «Լիվերպուլը» ոչ-ոքի խաղաց «Աստոն Վիլլայի» հետ:
Միլների խոսքով՝ Կլոպը չէր ցանկանում բաժանվել իրենից, սակայն «Լիվերպուլի» ղեկավարությունը որոշել է չերկարաձգել Ջեյմսի հետ գործող պայմանագիրը։
«Տխուր կլիներ կանգ առնել, երբ դեռ մի քիչ կյանք է մնացել քո մեջ: Յուրգեն Կլոպը շատ լավ մարզիչ է, և նա ցանկանում էր ինձ պահել այստեղ: Նա ասաց, որ ես դեռ կարող եմ օգտակար լինել, և դա լավ է»:
«Այս տարի ես քիչ հայտնվեցի մեկնարկային կազմում, բայց ինձ թվում է, որ ես կատարել եմ իմ դերը, երբ ինձ խնդրել են»:
«Սակայն ակումբն իր որոշումը կայացրեց (հեռանալու մասին): Հաճելի է, որ ես այնպիսի դիրքում էի, որ մարզիչը ցանկանում է ինձ պահել, բայց մենք համաձայնեցինք հեռանալ»,- ասել է Միլները LFC TV-ին: